|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 29-ին Երևանի շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի կանչի մեկնած բրիգադի և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում բժիշկների հանդեպ բռնության դրսևորման փաստերը:
Ցանկացած բռնություն ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ կարող է պետք լինել մեկ ուրիշին:
Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։
Առողջապահության նախարարություն