|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քաղաքապետարանն օրերս կգործարկի «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանրաքվեներ անցկացնել: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հանրաքվե անցկացնելը բավականին մեծ գումար է պահանջում բյուջեից, դրա համար մենք այս պահին ստեղծում ենք օնլայն հարթակ, որում հնարավորություն կունենանք անվճար հանրաքվեներ անցկացնելու»,- մանրամասնեց նա` հավելելով. «Դա լինելու է հարթակ, որտեղ գրանցված են լինելու քաղաքացիները և մասնակցելու են քվեարկությունների, տարբեր հարցադրումների, որոնք կառաջարկի Երևանի քաղաքապետարանը: Համայնքի բոլոր բնակիչներին ամբողջ Հայաստանում հասանելի է լինելու հարթակը: Նաև այդ հարթակի միջոցով ստանալու ենք քաղաքացիների առաջարկները, զարգացման ծրագրեր: Մոտ օրերս այն կգործի»: