|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գնացել էր Եռաբլուր` Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու:
Լրագրողները ողջ ընթացքում տարբեր հարցեր ուղղեցին նրան, սակայն բոլորը մնացին անպատասխան:
Սարգսյանը արձագանքեց միայն մեկ հարցի` ե՞րբ կխոսի: «Երբ ժամանակը գա»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:
Նա նաև մեկնաբանեց հարցը, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել: «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»,- ասաց Սարգսյանը:
Արմեն Աշոտյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանը շուտով խոսելու է հայկական լսարանի հետ, ձևաչափը դեռ հայտնի չէ: Նա նշեց, որ տարբեր լրատվամիջոցների կողմից ստացել են մոտ մեկ տասնյակ հրավերներ: «Եթե Սերժ Սարգսյանը մնացել է ակտիվ քաղաքականության մեջ, բնական է, որ ասելիք ունի»,- ընդգծեց Աշոտյանը: