|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ղազախստանի մայրաքաղաքում պատրաստվում են երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին հուշարձան կանգնեցնել: Նման որոշում կայացրել է նոր նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը. հայտնում է Газета.ру-ն:
«Անհրաժեշտ եմ համարում բոլոր քաղաքների կենտրոնական փողոցները Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանել»,- նաև առաջարկել է նա:
Հիշեցնենք, որ երկրի մայրաքաղաք Աստանան կվերանվանվի Նուրսուլթանի. խորհրդարանը համապատասխան որոշում է ընդունել: