|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նորվեգիայի կառավարության որոշմամբ Ուտոյա կղզու մոտ` Թյուրիֆյորդ լճի ափին, Անդերս Բրեյվիկի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի: Բացումը տեղի կունենա 2015-ի հուլիսի 22-ին` ահաբեկչության 4-րդ տարելիցի օրը:
Շուտով հուշարձանի նախագծի մրցույթ կհայտարարվի:
Միաժամանակ, Օսլոյում` կառավարության շենքում, Բրեյվիկի իրականացրած ահաբեկչության զոհերի հիշատակըն նվիրված ժամանակավոր արձանը կփոխարինվի մշտականով:
Անդերս Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն էր իրականացրել` նախ` կառավարության շենքի մոտ ականապատված մեքենա էր պայթեցրել, հետո` Ուտոյա կղզում 77 մարդ սպանել: