|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:
Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հաղորդմամբ՝ պատահարի պատճառ է եղել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողին շտապ հոսպիտալ են տեղափոխել ու վիրահատել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ականազերծման աշխատանքները շարունակվում են: