|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս այսօր՝ օգոստոսի 11-ին, նախնական տվյալներով կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել:
«Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:
ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։