|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ՄԱԿ-ում Վենեսուելայի ռազմական կցորդ Պեդրո Չիրինոսը ճանաչել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին` որպես երկրի նախագահ: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում. հայտնում է Газета.ру-ն:
«ՄԱԿ-ում Վենեսուելայի ռազմական կցորդ գնդապետ Պեդրո Չիրինոսը հայտարարել է Խուան Գուաիդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին»,- գրել է նա: