|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ստամբուլում ընթանում է աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող եռացատկորդ Լևոն Աղասյանն իր կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է այս մրցաշարի չեմպիոն: Նա այս անգամ գրանցել է 16մ 71սմ արդյունք։
Աղասյանը գերազանցել է ադրբեջանցի Նազիմ Բաբաևին ու թուրք Չան Օզիպեկին, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։
Հայաստանի ներկայացուցիչներից մյուսը՝ Երվանդ Մկրտչյանը, 1500մ վազքում դարձել է բրոնզե մեդալակիր: Նա Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել 2-րդ տարին անընդմեջ։