|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
2014 թվականի փետրվարի 22-ին Ստամբուլ քաղաքում անցկացվեց աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որին մասնակցել են 15 երկրների հավաքական թիմեր. տեղեկացնում է msy.am-ը:
Հայաստանի պատվիրակության տղամարդկանց թիմից՝ 2013 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, կապանցի Լևոն Աղասյանը եռացատկ մրցաձևում 16 մ 16 սմ արդյունքով գրավել է 1-ին տեղը և դարձել առաջնության հաղթող:
Նույն մրցաձևում կանանց թիմից՝ երևանցի Սաթենիկ Հովհաննիսյանը 12 մ 84 սմ արդյունքով գրավել է 3-րդ մրցանակային տեղը:
Թիմային պայքարում Հայաստանի և՛ տղամարդկանց և՛ կանանց հավաքականները գրավել են 6-րդ տեղը: