|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրախորհրդարանի` Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին երկրի ժամանակավոր օրինական նախագահ ճանաչելու որոշումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի Բոլիվարական Հանրապետությունում: Այդ մասին Բուխարեստում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն. հայտնում է ТАСС-ը :
«Մենք ճիշտ չենք համարում Եվրախորհրդարանի որոշումը Վենեսուելայի մասով: Կարծում ենք` պետության ներքին գործերին միջամտությունը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի»,- ասել է նա: