|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրախորհրդարանի փոխխոսնակ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զինված բախումների կապակցությամբ:
«Այս հակամարտությունը կարող է ապակայունացնել Կովկասի տարածաշրջանը: Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ` հումանիտար իրավունքի լիակատար խախտմամբ:
Դրան գումարվում է այն հռետորաբանության նույնքան խիստ դատապարտումը, որի միջոցով (Թուրքիայի նախագահ Ռեջեփ) Էրդողանն ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի գործողություններին: Հուսով եմ, որ տեղի կունենա ԵՄ կոմպակտ միջամտություն՝ մինչ իրավիճակը կպայթի»,- գրել է նա Twitter- ում: