|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրի կառավարությունը քիմիական նյութերով հարձակում է գործել հարյուրհազարավոր խաղաղ ցուցարարների վրա, և որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Մակեդոնիայի հետ համաձայնագրի հարցում պետք է հաշվի առներ ժողովրդի ձայնը, որը դեմ է դրան:
Նշենք, որ համաձայնագիրը, որի համաձայն` Մակեդոնիան փոխում է իր անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության, իսկ Հունաստանը այլևս դեմ չի լինում բալկանյան հարևանի` ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուն, տարաձայնություններ է առաջացրել Հունաստանի բնակչության շրջանում: Երեկ կայացած բողոքի ակցիաներն ավարտվել են ոստիկանների հետ բախումներով: