|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Միջազգային հանրությունը եւ ՄԱԿ-ը պետք է միջամտեն Սիրիայի դեպքերին եւ դադարեցնեն բռնությունը. ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառեն Սիրիայի իշխանությունների նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում խաղաղ ցուցարարների դեմ զենք օգտագործելու, կամայական ձերբակալությունների եւ հարյուրավոր ցուցարարների տանջանքների համար։ Բացի այդ` ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը պետք է շտապ հրավիրեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ երկրում լարված իրադրությունը եւ ապրիլի 22-ի կրակոցները քննարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ որոշ տեղեկությունների` իշխանության հրամանով Սիրիայի մի շարք քաղաքներում ոստիկանությունը կրակ է բացել խաղաղ ցուցարարների վրա, միայն ապրիլի 12-ին զոհվել է 112 մարդ, ապրիլի 23-ին` 12 մարդ, այսօր՝ նախնական տվյալներով, 5 մարդ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը քննադատել են Սիրիայի իշխանությունների գործողությունները և կոչ արել դադարեցնել բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ։