|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի նախօրյակին` hունվարի 18-ին, Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան, Ուսումնասիրությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հրանտ Դինքի ընկերները, ինչպես նաև հոլանդահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրված էին Հրանտ Դինքի ընկեր, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալջին և Հաագայի խաղաղության ծրագրերի համակարգող, «Հայ-թուրք-քրդական աշխատանքային խնբի» ղեկավար Թայֆուն Բալչըքը, ովքեր պատասխանել են ներկաների բազմափիվ հարցերին:
Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Ռաքել Դինքի տեսաուղերձը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը։