|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ըստ yenibursa-ի՝ թուրքական Akşam թերթի Յալովայի ներկայացուցիչ, լրագրող Օսման Հոքեմենը Twitter-ի իր էջում հայհոյել է Հրանտ Դինքին:
Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի կապակցությամբ նա Twitter-ի իր էջում գրել է. «Սրանից 7 տարի առաջ մի պ.-ի որդի սատկեց։ Դուք Հրանտ եղեք, մենք էլ Սամասթ կլինենք։ Մարդու պես հային բան չունենք ասելու, բայց դուրս են եկել ու տեր են կանգնում հայրենիքին վիրավորած վիժվածքին»,- գրել է Հոքեմենը։
Այս գրառումները Twitter-ում մեծ աղմուկ են բարձրացրել, որից հետո թուրք լրագրողը փակել է իր Twitter-յան էջը:
Ստորև ներկայացնում ենք նրա էջի լուսանկարը՝
