|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր է դուրս եկել հայկական հեռուստաալիք` «Լույս» թերթի համանուն հեռուստաալիքը:
Ըստ Demokrathaber-ի` «Լույս TV»-ն առաջին ուղիղ եթերը հեռարձակել է հունվարի 6-ին Պոլսի Սբ Վարդանանց և Գում Գափու թաղամասի Սբ Մարիամ եկեղեցիներից` Քրիստոսի ծննդյան տոնին:
«Լույս TV»-ի և «Լույս» լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալն ասել է, որ հեռուստաալիքը «ծնվել է» Ծննդյան տոնի հետ: Նրա խոսքով` այսուհետ հայերեն և թուրքերեն հեռարձակումներ են ապահովելու:
Քուրալը պատմել է, որ հեռուստաալիքի գաղափարը հոր` 35 տարվա լրագրող Արամ Քուրալի նախագիծն էր:
Հեռուստաալիքը կհեռարձակի հայ համայնքին հետաքրքրող լուրեր, ինչպես նաև արվեստին, մշակույթին, սպորտին, առողջապահությանը, տնտեսությանն ու քաղաքականությանը վերաբերող հաղորդումներ: