|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի բարձրագույն խորհուրդը տուգանել է NTV սպորտային հեռուստաալիքին պահպանակի գովազդ անելու համար:
Ըստ Demokrathaber-ի՝ խորհուրդը նման որոշում է կայացրել այն պատճառով, որ հեռուստաալիքն այդ գովազդն արել է այն ժամերին, երբ երեխաներն էլ են հեռուստացույց դիտում:
Խորհուրդը հեռուստաալիքին տուգանելու մասին որոշումը դրել է քվեարկության և ձայների մեծամասնությամբ հաստատել: «Գովազդը երիտասարդների համար կարող է խթան հանդիսանալ»,- նշվում է որոշումն ընդունելու պատճառը պարզաբանող հայտարարության մեջ: