|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավստրալիան Արեւմտյան Երուսաղեմը պաշտոոնապես ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը,- տեղեկացնում է «BBC»-ն:
«Ավստրալիան Արեւմտյան Երուսաղեմը, որտեղ գտնվում են Կնեսետը եւ այլ պետական ինստիտուտներ, Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում»,- ասել է վարչապետը, միեւնույն ժամանակ նշելով, որ Ավստրալիայի դեսպանատունն Արեւմտյան Երուսաղեմ կտեղափոխվի այն ժամանակ, երբ պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ կստորագրվի խաղաղության պայմանագիր:
Նա նշել է, որ իր երկիրը հարգում է պաղեստինցիների՝ Արեւելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք տեսնելու ցանկությունը: