|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղ եւ ծանոթացել տեղի դպրոցի աշխատանքային ու շենքային պայմաններին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԱՀ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի կողմից հիմնադրված «Ապագա սերունդների հիմնադրամ»-ին՝ դպրոցի տեխնիկական հագեցվածության գործում ունեցած ավանդի համար` նշելով, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումը հանրապետությունում կրթության զարգացման կարեւոր ուղղություններից մեկն է: