|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց շենքային տարածքներն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:
«Պետական կազմակերպությունների կողմից փաստացի զբաղեցված շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են համապատասխանում նորմատիվորեն հաստատված պահանջներին, որոշ դեպքերում թերբեռնված են կամ, առհասարակ, արդյունավետ չեն օգտագործվում»,- ասաց նա:
Վարչապետը հանձնարարեց գործադիր մարմինների բոլոր ղեկավարներին` համատեղ աշխատելով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ, մեկամսյա ժամկետում ուսումնասիրել զբաղեցրած շենքային տարածքների օպտիմալացման և առավել նպատակային օգտագործման հարցը: