|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամները եզրակացրել են, որ Վրաստանում նախագահի ընտրությունների երկրորդ փուլը թեեւ մրցակցային է եղել, թեկնածուները հնարավորություն են ունեցել անցկացնել նախընտրական քարոզարշավներ, սակայն կողմերից մեկն անհիմն օգտվել է իր առավելություններից: Իսկ ավելի հստակ, ԵԱՀԿ առաքելությունը մեղադրում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ վարչական ռեսուրսները չարաշահելու մեջ:
Դիտորդներն արձանագրել են ընտրողների բարձր ակտիվություն, բայց կասկածներ ունեն, որ մի մասին ահաբեկել են: Բացի դրանից, Հանրային հեռուստառադիոընկերությունը, նաեւ մասնավոր լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությունը, ըստ դիտորդների՝ անաչառ եւ անկախ չի եղել: