|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը դրական է գնահատում Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդների առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը. հայտնում է РИА Новости-ն:
«Նախընտրական գործընթացը դրական է գնահատվել, սակայն մեդիամիջավայրը շատ բևեռացված էր, որակով օբյեկտիվ տեղեկատվությունը հասանելի չէր Վրաստանի քաղաքացիներին»,- նշել է նա:
ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդները միևնույն ժամանակ հայտնել են բազմաթիվ ընտրախախտումների մասին:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիին: Ի դեպ, նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ մտադիր չէ աշխատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառուցած պալատում: