|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Թբիլիսիում դեկտեմբերի 10-12-ը կկայանա «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի ամենամյա` 10-րդ վեհաժողովը, որին, ըստ Haqqin.az-ի դիվանագիտական աղբյուրների, Ադրբեջանի ղեկավարությանը չէին հրավիրել:
Ադրբեջանում բարձրացած աղմուկից հետո, ինչպես նշում է կայքը, Ադրբեջանի կառավարությունը ստացել է համապատասխան հրավերը: Այդ մասին Trend-ին ասել են Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունում:
Բաքվին հուզում էր նաև մեկ այլ փաստ` ամփոփիչ հռչակագրում, ըստ աղբյուրների, աջակցություն կլինի Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կբացակայի եվրոպական հասարակության վերաբերմունքը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» և ԼՂ հակամարտության հետևանքների նկատմամբ:
Ներկայացուցչությունում, սակայն, նշել են, որ փաստաթուղթը դեռ մշակման փուլում է: