|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վատացավ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը, և նրա համար շտապօգնության բրիգադ հրավիրեցին: Մինչ զինված խմբի գործով դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստի մասնակիցներին կտեղեկացներ Շիրխանյանի առողջական վիճակի վատթարացման մասին, այս գործով ամբաստանյալներից ևս մեկը՝ Հարություն Սարիբեկյանը, հայտարարեց, որ ինքը ևս իրեն վատ է զգում և կարիք ունի ստուգման: Այսպիսով` դատական նիստը կես ժամով ընդմիջվեց:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնվող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ:
Հանցախմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի հետ ամբաստանյալի աթոռին են խմբին ֆինանսավորողը՝ հայր Անտոնը, և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: