|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կոսովոն առևտրային պատերազմ է սկսել Սերբիայի դեմ Ինտերպոլին անդամակցելու անհաջող փորձից հետո: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, գրում է Bloomberg-ը:
Սերբիան քարոզչությամբ իր կողմն է գրավել այլ երկրների, որպեսզի արգելափակի Կոսովոյի անդամակցումը Ինտերպոլին: Ի պատասխան Կոսովոյի փոխվարչապետի տեղակալ Անվեր Խոջայը 100 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել Սերբիայից ներկրվող ապրանքների համար և խոստացել լրացուցիչ քայլեր ձեռնարկել:
Նշվում է, որ Սերբիայի իշխանությունները մտադիր չեն պատասխան քայլերի դիմել, սակայն կատարվածը առևտրային պատերազմ են համարում:
Հիշեցնենք, որ Կոսովոյի ալբանացիները Պրիշտինայում 2008-ի փետրվարին միակողմանի անկախացել են Սերբիայից: Սերբիան 2011-ից բանակցում է Կոսովոյի հետ` ԵՄ-ի միջնորդությամբ: