|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը եւ նրա կոսովցի գործընկեր Հաշիմ Տաչին 14 ժամ տեւած բանակցությունների ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ Կոսովոյում սերբական մունիցիպալիտետների հարցում. տեղեկացնում է Associated Press-ը` հավելելով, որ բանակցություններն ընթանում էին Բրյուսելում:
Բանակցությունների հիմնական թեման այն լիազորություններ են, որ պետք է ստանան սերբերը Կոսվոյում: Սերբիայի վարչապետը պնդում է, որ Կոսովոյի` սերբերով բնակեցված տարածքը` սեփական խորհրդարանով, կառվարությամբ, արդարադատության մարմիններով եւ ոստիկանությամբ, անկախ լինի Պրիշտինայից: Այդ դիրքորոշումը ձեռնտու չէ ոչ միայն Կոսովոյի իշխանություններին, այլ նաեւ ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին: