|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ համաներումը դեռևս չի ազդել հանրապետությունում հանցագործությունների թվի աճի վրա։
Լրագրողների դիտարկմանը՝ ի՞նչ է նշանակում «դեռևս»-ն ու ի՞նչ ժամկետներ է ենթադրում, Օսիպյանն արձագանքեց.
«Ցավոք, փորձը ցույց է տվել, որ լինում են դեպքեր, երբ գրանցվում են կրկնահանցագործություններ։ Արդեն իսկ ունենք երեկ գրանցված անձնական ունեցվածքի գողության դեպք, երբ համաներմամբ դուրս եկածը նորից կատարել է հանցագործություն։ Իհարկե, տա Աստված, որ բոլորն ուղղված լինեն, բայց, կարծում եմ, բոլորի դեպքում չի կարող այդպես լինել, լինելու են մարդիկ, ովքեր նորից հայտնվելու են ՔԿՀ-ներում»,-ասաց Վալերի Օսիպյանը։