|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ Նիկոլ Փաշինյանին և ասաց, որ իրենք բողոքներ են ստանում, որ երթի մասնակիցները սահմանափակում են քաղաքացիների՝ ազատ տեղաշարժման իրավունքը:
«Մարդիկ գնում են հիվանդանոց կամ այլ վայր ու ուշանում են: Ստիպված կլինենք բոլորին կարգի հրավիրել: Պարո'ն Փաշինյան, Դուք էլ հեռացեք այս վայրից, քանի որ չեք կարողանում կազմակերպել այն: Ճիշտ կլինի՝ դադարեցնեք երթը»,- ասաց նա:
Ոստիկանները թույլ չեն տալիս երթի մասնակիցներին քայլերթ անցկացնել: