|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դուշանբեի պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածությունը նվազել է: Այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ այդ պայմանավորվածություններից հետո երկու երկրների միջև հեռախոսակապ է գործում: «Շարժի, գործողությունների, ինժեներական աշխատանքների դեպքում ահազանգում ենք նրանց, նրանք դադարեցնում են: Նույնն էլ` իրենք: Այդ կապը երկկողմանի է»,- ասաց Տոնոյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ երկու երկրների ղեկավարների միջև անմիջական կապ չկա: