|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարության հերթական նիստը շարունակվում է: Օրակարգում ընդգրկված է 30 հարց, 24-ը չզեկուցվող են, 1-ը՝ գաղտնի:
Քննարկվող հարցերից մեկն էլ դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգի սահմանումն էր: Դատավորներին զենք և պաշտպանության միջոցներ տրամադրելու մասին որոշումն ընդունվեց: Ըստ այդմ՝ ոստիկանության պետը մեկամսյա ժամկետում պետք է սահմանի դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները: