|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության արժանացրեց Վատիկանում ՀՀ դեսպանատուն ստեղծելու որոշումը:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը վստահեցրեց, որ դեսպանատուն ունենալը կարեւոր է ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ քաղաքական տեսանկյունից: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիլյանը ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք բյուջեից այդ նպատակով գումար պետք է հատկացվի: Ի պատասխան, Քոչարյանը հայտարարեց. «Բյուջեից որեւէ բան չենք պահանջում»:
Ստացվում է` ԱԳՆ-ն իր միջոցներով դեսպանատուն կբացի:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Վատիկանում դեսպան է նշանակվելու Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը: