|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բերիո հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան Ս. Արք. Սարգսյանի հովանավորությամբ` Հայ մարմնակրթական ընդհանուր միության` ՀՄԸՄ-ի Սիրիայի շրջանային վարչության 100-ամյակի հանձնախումբը կազմակերպել է միության 100-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցահանդես:
Սիրիայի ՀՄԸՄ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել կիրակի, որին ներկա են եղել Բերիո հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, Հայ ավետարանական եկեղեցու համայնքապետ Հարութ Սելիմյանը, ազգային միությունների և պատկան մարմինների ներկայացուցիչներ, հրավիրյալներ և ՀՄԸՄ-ականներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 4-ը: