|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցու սրահում բացվել է Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական գավառների ասեղնագործության ցուցահանդես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում. տեղեկացնում է «Գանձասար»-ը:
Ցուցահանդեսը կազմակերպել է Սիրիայի Հայ օգնության խաչի շրջանային վարչությունը՝ Բերիո հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Շահան արք. Սարգիսյանի գլխավորությամբ:
Ցուցահանդեսին ներկա են եղել սիրիահայ երեք համայնքապետերը, ՀՀ գլխավոր հյուպատոսը Հալեպում, ՀՕՄ-ի վարչության ներակայացուցիչը, օգնության խաչի անդամներ և այլք:
Ասեղնագործության կողքին Ս.Օ.Խ.-ի հանձնախմբերը ցուցադրել են ձեռագործների ընտիր նմուշներ, ավանդական ճաշատեսակներ և զարդեր:





