|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տեղեկացրեցինք, որ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, որը խորհրդարանի նախագահ Նաբեհ Բըրիի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Ժնևում, անդրադարձել է շրջանառության մեջ դրված այն լուրերին, թե Լիբանանի կառավարության մեջ լիբանանահայությանը տրված երկու նախարարություններից մեկը խլելու փորձեր են կատարվում:
Թեմային արձագանքել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Նա Լիբանանի նախագահ Միշել Աունին և վարչապետ Սաատ Հարիրիին հայտնել է, որ մերժում է ՀՅԴ Լիբանանի Կենրտոնական կոմիտեին ներկայացված այն առաջարկը, թե` հայ համայնքին տրված երկու նախարարություններից միայն մեկը թողնել, իսկ մյուսը` փոքրամասնություններին հատկացնել: