|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, որը խորհրդարանի նախագահ Նաբեհ Բըրիի գլխավորած պատվիրակության մաս կազմելով, գտնվում է Ժնևում, անդրադարձել է շրջանառության մեջ դրված այն լուրերին, թե Լիբանանի կառավարության մեջ լիբանանահայությանը տրված երկու նախարարություններից մեկը խլելու փորձեր են կատարվում: Այդ մասին տեղեկացնում է Aztagdaily-ն:
«30 նախարար ունեցող կառավարության մեջ հայ համայնքը ներկայացվում է, ոչ ավելի, ոչ պակաս, երկու նախարարով, իսկ այս իրականությանը հակադրվող որևէ այլ իրականություն նշանակում է հայության իրավունքների թիրախավորում»,- ասել է Բագրատունին: