|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գ. Մայակովսկիից-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտակայքում այրվում է ռեստորանի տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում՝ Բարդիներ ռեստորանային համալիրի թոնրատան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 16:06-ին:
Այրվել է տանիքի ջերմամեկուսիչ շերտը՝մոտ 8 քմ և փայտյա կառուցատարրը՝ մոտ 2 գմ: