|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Օգոստոսի 25-ին, ժամը 18:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Կ. Ղ., ծնված 1974թ.) վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Դեպքի վայրում է գտնվել նաև շտապօգնության բրիգադը: