|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Ժողովուրդ» օրեթերթի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 29-ին Արաբկիր վարչական շրջանի «Մալականի այգի» կոչվող տարածքում հայտնաբերվել է մի երիտասարդ՝ երակները կտրված, անգիտակից վիճակում: Պարզվել է, որ նա ժամկետային զինծառայող է՝ Արարատի N զորամասից:
Ըստ լուրերի՝ 19-ամյա Արթուր Գրիգորյանը կտրել է երակները, քանի որ նրա մայրը «Եհովայի վկա» կազմակերպության անդամ է:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ Արամ Տեր-Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փաստի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Իսկ թե ինչու ռազմական ոստիկանությունը չի կանխել զինվորի արարքը, անհայտ է մնում: