|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան հատուկ աշխատանքային խումբը սիրիական Մանբիջում Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ընդհանուր գործողությունների պլան է մշակել։
Ըստ Demokrathaber-ի՝ կողմերը սահմանել են անվտանգության համար համատեղ ծրագրի բոլոր կետերը։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ տվյալ ծրագիրը կքննարկվի հունիսի 4-ին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպման ընթացքում։