|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մեծ Բրիտանիան մի շարք այլ երկրների հետ համատեղ մշակել է Սիրիայի դեմ գործողությունների հետագա ծրագիր, եթե երկրում չդադարեն զանգվածային անկարգություններն ու սպանությունները:
«Մենք եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեր գործընկերները հստակ ազդանշան ենք ուղարկում Սիրիայի իշխանություններին, որ միջազգային հանրության ողջ ուշադրությունը սեւեռված է նրանց գործողություններին: Մենք նաեւ քննարկել ենք Եվրամիության եւ տարածաշրջանային մեր գործընկերների հետ հնարավոր միջոցառումները»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
Նա կոչ է արել Սիրիայի իշխանություններին հարգել ժողովրդի իրավունքները, իրականացնել խոստացած բարեփոխումները, դադարեցնել «դաժան բռնությունները»: «Ցուցարարները պետք է պաշտպանված լինեն, այլ ոչ թե հարձակումների ենթարկվեն: Ինչ-որ մեկը պետք է պատասխան տա զոհերի համար»,- հավելել է Հեյգը: