|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը շնորհավորել է ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրության կապակցությամբ:
Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին` որպես Հայաստանի նոր վարչապետ: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության և Հայաստանի ժողովրդի հետ մեր երկրների միջև ընդհանուր հետաքրքրության բազմաթիվ ոլորտներում, այդ թվում `առևտրի ավելացման, ժողովրդավարության և օրենքի գերակայության ապահովման, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապահովման գործում»: