|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգում ոստիկաններն առգրավել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենք տարվող տորթը:
Ըստ Demokrathaber-ի՝ առգրավված տորթը թխել է կուսակցության՝ ցմահ ազատազրկված ղեկավար Աբդուլլահ Օջալանի ծննդյան կապակցությամբ, վրան գրված է եղել` «Ճշմարտությունը սեր է, սերն էլ՝ ազատ կյանք»: Կարմիր և կանաչ վարդերով զարդարված տորթը տանող երկու անձինք ձերբակալվել են՝ թխվածքի խանութի աշխատակիցներն են:
Զավեշտալի դեպքի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: