|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում 2.5 տարվա ազատազրկման է դատապարտվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլեք Օջալանը, ով Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զարմուհին է:
Ըստ Diken-ի՝ Դիլեք Օջալանը մեղադրվել է ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու մեջ: Դատարանը կտրականապես մերժել է նրա փաստաբանի՝ պատժի իրականացումը հետաձգելու կամ պայմանականի փոխելու պահանջը: