|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թեև Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված Ցյուրիխյան արձանագրություններն ուժի մեջ չեն մտել, ընտրություններից առաջ հայկական կողմի այդ քայլը հաճելի չէր. АПА-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը:
«Այդ պայմանագիրն ավելի ձեռնտու էր Հայաստանին, քան Թուրքիային: Նրանց գործն է: Միևնույն է՝ այս բոլոր տարիներին նրանք ցանկություն չեն դրսևորում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ կերպ նրանք ևս մեկ անգամ ցուցադրում են իրենց դիրքորոշումը: Մենք առաջին հերթին ցանկանում ենք, որ նրանք իրենց զորքերը հեռացնեն Ադրբեջանի տարածքից: Դա էր հակամարտության կարգավորման բանալին: Սակայն նրանք չցանկացան»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հայկական կողմն ի սկզբանե հայտարարել է, որ պատրաստ է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը առանց նախապայմանների: