|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկներ: Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկներ և «ԱԲԿ» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին: