|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր հիվանդանոցից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-ծակող գործիքից ստացած վնասվածքներով Մաշտոցի պողոտայից հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Yerkir.am-ի նախնական տեղեկությունների համաձայն՝ վիճաբանություն է տեղի ունեցել տաքսու և երթուղայինի վարորդների միջև, արդյունքում` դանակահարվել է երթուղայինի վարորդը: Մեզ հաջողվեց պարզել, որ տուժածին դեպքից հետո տեղափոխել են №2 բուժմիավորում:
Հիվանդանոցի բժիշկը yerkir.am-ին հայտնեց, որ տուժածին վիրահատելու կարիք չի եղել, նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ դեպքի կապակցությամբ Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: