|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Խորհրդարանը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած` ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում է իրականացնել դատական նիստի լուսանկարահանում, տեսաձայնագրում, ինչպես նաև հեռարձակում ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, եթե առկա է դատավարության մասնակիցների համաձայնությունը, իսկ այն դեպքում, երբ առարկում է դատավարության մասնակից վարչական մարմինը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը, որի պարագայում արդեն դատարանը կորոշի` թույլատրել նիստի լուսաբանումը, թե՝ ոչ:
Հաշվի առնելով վարչական գործերի հանրային բնույթը և լուսաբանման հասարակական պահանջը՝ առաջարկվող կարգավորումը հստակեցում է առաջարկում ընթացակարգում:
Նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր: