|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ ԱԺ–ն այսօրվա նիստում միաձայն վավերացրեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը։
Այսուհետ Հայաստանի քաղաքացիները կկարողանան 90 օր մնալ Չինաստանում` առանց մուտքի արտոնագիր ստանալու։
Հայաստանի ու Չինաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Վան Ինը երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիրը կնքել էին մայիսի 26–ին։
Հիշեցնենք` մայիսի կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պեկին։ Երկու շաբաթ չանցած` ՉԺՀ արտգործնախարար Վան Ին ժամանել էր Երևան։ Հանդիպման ընթացքում կողմերը մի շարք պայմանագրեր էին կնքել: