|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փակման հարցը: Այդ մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Բրիջիթ Բրինկը:
Նա նշել է, որ չի կարող ասել` ինչպես է ռադիոկայանի փակումը ազդել Ադրբեջանում ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակի վրա, սակայն ԶԼՄ-ներում տարբեր դիրքորոշումների առկայությունը հավաստի տեղեկատվություն ստանալու պայմաններ է ստեղծում: